Գայի պողոտայում Peugeot-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատախիլ արել 1 ծառ ու բախվել մեկ այլ հաստաբուն ծառի. վարորդին տեղափոխել են հիվանդանոց (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, Գայի պողոտայում Peugeot մակնիշի 10 LL 840 համարանիշի ավտոմեքեքնան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթի եզրաքարերին, այնուհետև արմատախիլ արել 1 ծառ ու բախվել մեկ այլ հաստաբուն ծառի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: