ԱԱԾ պետի մայրը պաշտոն է ստացել կառավարությունում
ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը՝ նախկին ԱԺՄ-ական Մարգարիտա Ազարյանը, ով երկար տարիներ աշխատել է նախագահի աշխատակազմում, այժմ աշխատանքը կշարունակի վարչապետի աշխատակազմում։ Armlur.am-ի փոխանցմամբ՝ նա վարչապետի աշխատակազմի Կադրերի վարչության պետ է նշանակվել։
Մարգարիտա Ազարյանը 2002-2011թթ. եղել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ, 2011-ի հունվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի Կադրերի վարչության պետ: