Արմեն Սաքապետոյանը նոր պաշտոն կունենա
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականից հետո ՊԵԿ-ում դիմումների տեղատարափ է սկսվել:
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը ևս հրաժեշտ կտա պաշտոնին:
Արմեն Սաքապետոյանը Վարդան Հարությունյանի կադրն էր‚ նա պաշտոնը ստանձնել է 2016թ-ին: Մեր տեղեկություններով նա ևս տեղափոխվելու է Գազպրոմ Արմենիա‚ որի տնօրեն է նշանակվելու Վարդան Հարությունյանը: Սաքապետոյանը զբաղեցնելու է տնօրենի տեղակալի պաշտոնը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք‚ որ Գազպրոմ Արմենիա է տեղափոխվելու նաև Սամվել Ավետիքյանը: