Թիվ 21 դպրոցի տնօրենի ապօրինությունների մասին. ահազանգում է Անահիտ Բախշյանը
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը գրում է.
Պարոն Մարգարյան, ներկայացնում եմ ծնողի գրած նամակը՝
Շիրվանզադեի անվան թ.21 դպրոցի տնօրենի այսօրվա վերջում արած գործողությունների մասին, հուսամ հետևությունները կլինեն կրթության օգտին.
«Գնալով վիճակը լարվում է, տնօրենը դասղեկին կանչել է իր մոտ և ստիպել է ինչ որ բան գրել իր թելադրանքով։ 1ա դասարանի դասղեկը ծնողներին վախեցրել է և ասել չստորագրեն ոչ մի թուղթ և լռեն։ Ամբողջ դպրոցը լարված վիճակում է, ծնողները հրաժարվում են ստորագրել այն թուղթը որը մենք ձեզ ենք պատրաստվում ուղարկենք։ Արդեն պարզ է դառնում որ տնօրենը վախ է ներշնչել բոլորին թե ծնեղներին թե ուսուցիչներին։
Խնդրում ենք գոնե մինչև մեր նամակը հասնի ձեզ, ինչ որ քայլեր ձեռնարկվեն։
Ամբողջ խնդիրը նրանում է, որ մեր կարծիքով տնօրենը վախենում է կորցնի իր պաշտոնը, և բոլորին վախեցնում է դպրոցում։
Սա արդեն անօրինական է։ Եվ մենք չունենք տեղեկություն թե ինչ է տնօրենը գրել տվել դասղեկին կամ դասղեկներին։ Այս խնդիրները խրոնիկական են դարձել դպրոցում, սակայն տնօրենը մասսայական հերքում է այս բոլոր դեպքերը և չի ընդունում բողոքները։ Նա նույնիսկ ծնողներին ասել է , որ տանեն երեխաներին վճարովի դպրոց և էնտեղ էլ բողոքներ ու պահանջներ ներկայացնեն, էստեղ իրավունք չունեն:
Նաև նշենք , որ տնօրենը թույլ չի տալիդ ծնողները մտնեն դպրոց, իսկ թե ինչումն է խնդիրը ոչ ոքի պարզ չէ։
Մեզ համար օրհասական է նրա հարցը, նման տնօրենը չպետք է աշխատի դպրոցում , առավել ևս որպես տնօրեն, նա տարրական հարգանք չունի ոչ ոքի հանդեպ, լինի դա ծնող, ուսուցիչ թե աշակերտ։
Նա ծնողներին հիշում կամ գնահատում է, երբ ինչ որ բան է իրեն պետք։
Խնդրում ենք շուտափույթ լուծում տրվի հարցին»: