Խոշոր ավտովթար Երևանում. Սարալանջի պողոտայում բախվել են Nissan-ն ու Renault-ն. Nissan-ը գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են Էդուարդ Մկրտչյանի վարած Nissan Teana մակնիշի 91 UC 001 համարանիշի և Ալբերտ Ավետիսյանի վարած Renault մակնիշի 35 PN 565 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Փրկարարները՝ քաղաքացիների հետ միասին ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել են գազաբալոնի փականը: