Նոր նշանակում ոստիկանությունում. Օսիպյանի հրամանով Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել
ՀՀ ոստիկանությունում նոր նշանակում է տեղի ունեցել: Armtimes.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:
Այս պաշտոնը երկար տարիներ զբաղեցրել է հենց Վալերի Օսիպյանը, սակայն նրա՝ ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց հետո այն թափուր էր մնացել:
էդգար Պետրոսյանի նշանակման մասին մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: