Մուշեղ Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատրաստվում է աշխատանքից ազատել նախարարության որոշ աշխատակիցների:
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ արդեն իսկ աշխատանքից ազատման դիմում է գրել փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը: Հիշեցնենք‚ որ նա գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմներից է:
Հայտնի է նաև‚ որ միայն Մուշեղ Ղազարյանը չէ‚ որ լքելու է պաշտոնը: Մեր տեղեկություններով փրկարար ծառայության պետի տեղակալ, ոստիկանության պետի նախկին տեղակալ Ներսես Նազարյանը ևս կազատվի աշխատանքից: