Գրիգորի Լեպսը բազմակի կոտրվածքներով հոսպիտալացվել է
Երգիչ Գրիգորի Լեպսը՝ կողերի բազմակի կոտրվածքներով հոսպիտալացվել է, հայտնում է 5-րդ ալիքը:
Հաղորդվում է, որ Լեպսը կարող էր վնասվածքներ ստանալ ընկնելու հետևանքով:
Այս պահին պարզվում են միջադեպի հանգամանքները:
Նախնական տվյալների համաձայն՝ Լեպսը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: