Դավիթ Տոնոյանը ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ միասին այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագիծ (լուսանկարներ)
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ միասին այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն։ Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին երկու նախարարները զորամիավորման հրամանատարաության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարեց լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում։