«Գլամուր պատերազմներ». GQ-ն ծաղրել է Vanity Fair-ին՝ մարմնի ավել մասերով շապիկ թողարկելով (լուսանկարներ)
Ամերիկյան «GQ» ամսագիրը նոր համարի շապիկին ցույց էտվել դերասանուհիներ Իսա Ռեյին, Քեյթ Մաքքինոնին և Սառա Սիլվերմանին: Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, սակայն ուշադիր զննելու դեպքում տեսնում ենք, որ դերասանուհիները մի քանի ձեռք և ոտք ոնեն: Օրինակ՝ Սիլվերմանին գրկում է ձեռքը, որը դուրս է եկել նրա վարսերի միջից:
Անհասկանալի է, թե ինչ են սրանով ցանկացել ասել ամսագրի խմբագիրները, սակայն թվիթերյան օգտատերերի միջև ակտիվ քննարկումներ են առաջացել, և նրանցից շատերը ենթադրել են, որ ամեն ինչ կարգին է, սակայն դերասանուհիները հատուկ շփոթեցնող դիրքով են լուսանկարվել: Իսկ ոմանք «Vanity Fair»-ի հունվարյան համարը համեմատել են այս մեկի հետ: Հունվարյան համարում Ռիզ Ուիզերսպունի լուսանկարում անհաջող ռետուշի հետևանքով դերասանուհին երրորդ ոտք էր ստացել: