Բժշկական կենտրոններում թունավորումից բուժումը շարունակում է 28 մարդ
Առողջապահության նախարարությունը ներկայացնում է թարմացված տվյալներ՝ Արմավիրում թունավորվածների վերաբերյալ:
Արմավիրի մարզում արձանագրված թունավորման հետևանքով հոսպիտակացված 80 հիվանդից ժամը 12:00 դրությամբ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում բուժումը շարունակում են 28-ը:
Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Արմավիրում արձանագրված թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: