«Samsung»-ը ծաղրել է «iPhone»-ի դանդաղ աշխատելը (տեսանյութ)
Samsung ընկերությունը թողարկել է նոր Galaxy S9-ի գովազդը՝ «Move on» անունով (Շարժվիր առաջ): Տեսանյութում արտադրողը շեշտադրումը կատարել է այն առավելությունների վրա, որն ունի տվյալ արտադրանքը:
Գովազդային հոլովակի սյուժեում հոլովակի հերոսուհին մշտապես աանհարմար իրավիճակներում է հայտնվում այն պատճառով, որ օգտագործում է «դանդաղ» iPhone 6:
Միևնույն ժամանակ հոլովակի մյուս հերոսները հեշտությամբ են կատարում իրենց առաջադրանքները՝ օգտագործելով Samsung-ի արտադրանքը:
Հոլովակի վերջում տանջահար եղած հերոսուհին ևս նախընտրում է Galaxy S9: