«Մայիսի 20-ից հանրապետության ողջ տարածքում անձրևները կվերսկսվեն». Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Մայիսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ։ Նշված օրերին հանրապետության առանձին շրջաններում կտեղա նաև կարկուտ»։