Ինչպիսի՞ն է աշխարհի ամենաթանկ մոտոցիկլետը (լուսանկաներ)
1,9 միլիոն դոլարով հնարավոր է ձեռք բերել «Harley-Davidson Blue Edition» մոտոցիկլետը: Ունիկալ մոտոցիկլետը պատրաստելը տևել է ավելի քան 2500 ժամ: Այս մասին գրում է Fresher.ru-ն:
«Harley-Davidson Blue Edition»-ի դետալները ձեռքով են պատրաստվել: Շարժիչում էֆֆեկտի համար լուսադիոդային լուսավորում է տեղադրվել, որով էլ մոդելը դառնում է աշխարհում առաջին մոտոցիկլետը, որի շարժիչը ներսից լուսավորված է:
Նստատեղը կարվել է ձեռքով Շվեյցարիայում: Մոտոցիկլետի տարբեր դետալներ ոսկով են պատվել: Իսկ յուրօրինակ կապույտ գույնը ստանալու համար մոտոցիկլետը սկզբից պատել են արծաթով, իսկ հետո 6 շերտ ներկ քսել: