Էռնեկյանի ընկերության աշխատակիցները պատմում են, թե ինչպես են հիվանդանոցում հայտնվել (տեսանյութ)
Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 67 աշխատակից, մայիսի 17-ի ժամը 21:00-ի դրությամբ, սննդային թունավորման ախտանիշով դիմել է հիվանդանոցներ։ Այս մասին տեղեկացրել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։
Տուժածներից մեկը News.am-ի թղթակցին պատմել է, որ ճաշին ընկերության բոլոր աշխատակիցները՝ շուրջ 200 մարդ, հավի մսով և պանրով բուտերբրոդներ են կերել: Շուրջ մեկուկես ժամ անց նրանց մեծ մասի ինքնազգացողությունը գրեթե միաժամանակ վատացել է:
Նշենք, որ տուժածներն Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մերձակայքում խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցներ են. այն պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: