Յուրա Մովսիսյանը հնարավոր է բաց թողնի Հայաստանի հավաքականի խաղերը. նա վնասվածք է ստացել
Շվեդիայի առաջնության 9-րդ տուրում «Յուրգորդենը» ընդունել է «Էրեբրուին»։ Խաղն ավարտվել է 2։0 հաշվով։
Դաշտի տերերի մեկնարկային կազմում է եղել հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը վնասվածք է ստացել մրցակցին բախվելուց հետո և փոխարինվել է 41-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ 30-ամյա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) և Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին: