ԲՀԿ երկու ներկայացուցիչներին հեռացրել են Գյումրիի ավագանու խմբակցությունից
Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երկու անդամների հեռացրել են, քանի որ նրանք չեն ենթարկվել խմբակցության որոշմանը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Այսօր՝ մայիսի 17-ին Գյումրիի ավագանին քննարկել էր «Բալասանյան դաշինքի» անդամների առաջարկը՝ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու մասին և մերժել այդ հարցը։
Ի սկզբանե ԲՀԿ և ԳԱԼԱ խմբակցությունները հրաժարվել էին մասնակցել նիստին՝ այն բեմադրություն որակելով։ ԲՀԿ-ական Գրիգոր Մաթևոսյանը և անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանը չէին ենթարկվել խմբակցության որոշմանը և մասնակցել էին նիստին։ Դրանից հետո կուսակցությունը նման որոշում է կայացրել։