69-ամյա Ալլա Պուգաչովան վերադառնում է բեմ (տեսանյութ)
Ալլա Պուգաչովան վերադառնում է բեմ: 69-ամյա երգչուհին մայիսի 16-ին վերջին տասը տարում առաջին մենահամերգն է ունեցել: Համերգը տեղի է ունեցել Սանկտ Պետեբուրգում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Ըստ կայքի՝ ռուսական էստրադայի պրիմադոննան ելույթի ժամանակ ակնարկել է մեծ մենահամերգի մասին. Պուգաչովան մտադիր է իր 70-ամյա հոբելյանը տոնել շքեղ համերգով: