Փրկարարները դին դուրս են բերել փոսից
Մայիսի 17-ին, ժամը 12:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասից դեպի Շահումյանի գերեզմանատուն տանող հատվածում գտնվող փոսից քաղաքացու դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել փոսից: