Այս օրերին տեղի ունեցող բողոքի գործողությունները բացարձակ կապ չունեն ՀՀԿ-ի հետ. Արմեն Աշոտյան
Սաբոտաժ չկա և չի էլ կարող լինել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում` վերահաստատելով ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը:
«Սա այն դեպքերից է, որ մեր տեսակետներն ամբողջությամբ համընկնում են` սաբոտաժ չկա և չի էլ կարող լինել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է և մեր դերակատարությունն է ապահովել բազմակարծություն և այլակարծություն: Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, որովհետև ՀՀԿ-ն, կանգնելով մեր պետականության վերականգնման ակունքներից առ այսօր երկրում տեղի ունեցող ազգային և պետական արժեք ունեցող խնդիրների կողքին, իրեն չի կարող թույլ տալ մանրախնդիր և քենախնդիր լուծումների գնալ», - ասաց Արմեն Աշոտյանը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց` այս օրերին տեղի ունեցող բողոքի գործողությունները բացարձակ կապ չունեն ՀՀԿ-ի հետ: