Աշոտյանը նշել է Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացման հնարավոր պատճառները
Կարծում եմ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր պատկերացմամբ երկու առաքելություն ունի այս իրավիճակում: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Առաջինը՝ մտածելով, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նա փորձում է ակտիվացնել ՀԱԿ-ը և որոշակի նախընտրական ակտիվություն է դիտարկվում Լևոն Տեր-Պետրոսյանի պարբերաբար ի հայտ գալը հանրային դիսկուրսով: Երկրորդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի համար դեռևս կարևոր է Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տեսլականի, իր մոտեցումների կյանքի կոչումը»,-ասաց նա:
Աշոտյանը չցանկացած անդրադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների բովանդակությանը, համարելով, որ դա հավելյալ քաղաքական արժեք չի ստեղծում: