«Մոտակա ժամանակներում չեմ անդրադառնա». Արսեն Թորոսյանը ծխելու դեմ պայքարին
Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, թե ծխելու դեմ պայքարի նախագիծը շրջանառության մեջ նախկին նախարարը չի դրել:
«Դա Հայաստանի միջազգային ստանձնած պարտավորությունների շրջանակներում է, խնդրում եմ չանձնավորել, յուրաքանչյուր առողջապահության նախարար պարտավոր է մտածել իր քաղաքացիների առողջության մասին, եթե այդ համատեքստում նայենք, մենք հիմա էլ ունենք նման օրենք, որը գործում է», - ասաց նա:
Հարցին` ինքը շարունակելո՞ւ է այս պայքարը, նախարարն ասաց, թե կարծում է, որ մոտակա ժամանակներում դրան չի անդրադառնա:
Անդրադառնալով տուգանքների մասին բողոքներին՝ նա ասաց, որ դրանք պետք է վերանայվեն:
«Պետք է լինեն կանխարգելող, բայց նաև չվախեցնող», - ասաց Արսեն Թորոսյանը: