Գերեզմանատան հարևանությամբ գտնվող փոսում հայտնաբերվել է ամբողջությամբ այրված, կապկպված դիակ. ՔԿ
Այսօր՝ մայիսի 17-ի առավոտյան, Սիլիկյան թաղամասի գերեզմանատան հարևանությամբ գտնվող փոսում հայտնաբերվել է ամբողջությամբ այրված, կապկպված դիակ։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դիակի ինքնությունը և սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: