Լևոն Տեր-Պետրոսյանը Վլադիմիր Կազիմիրովի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 16-ին հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ՌԴ նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի հետ: Այս մասին տեղեկացնում են Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գրասենյակից:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր: