Այսօր կնքվեց նաև ԵԱՏՄ - Չինաստան առևտրատնտեսական համաձայնագիրը. Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հիմնական բանակցող, նախարար Ֆու Ցզիինի հետ առանձնազրույցում քննարկեցինք երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, Հայաստան - Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և դրանից բխող հնարավորությունները։ Պայմանավորվեցինք քննարկումները շարունակել Պեկինում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում»։