Եթե մենք միանգամից բոլորի հրաժարականը պահանջենք, դա ճիշտ մոտեցում չէ. Փաշինյան
Եթե մենք միանգամից բոլորի հրաժարականը պահանջենք, դա ճիշտ մոտեցում չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և այլ պաշտոնյաների հրաժարականի պահանջին:
Նրա խոսքով, պետք է հարցերին մոտենալ փուլ առ փուլ և հասկանալ՝ ում հրաժարականն ինչու ենք պահանջում:
Անդրադառնալով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասի այգում ավելի քան 25 ծառեր հատելու և շինարարություն սկսելուն, վարչապետը նշեց. «Ես այգու նախագծին ծանոթ չեմ, բայց որքան հասցրել եմ հետևել, այգին վերակառուցվելու է և բոլոր հատված ծառերի փոխարեն տնկվելու են նոր ծառեր: Մենք կհետևենք, որ այդպես լինի»: