Ով կլինի առողջապահության նախարարի խոսնակը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարի մամուլի երկարամյա քարտուղար Անահիտ Հայթայանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն էլ շուտով նոր խոսնակ կունենա։ Hraparak.am-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնին կնշանակվի Լուսի Քոչարյանը, ով շատերին հայտնի է իր անկաշկանդ գրառումներով, մամուլի էջերում սեքսի մասին իր բազմաթիվ հրապարակումներով։ Նա Հանրային ռադիոյի եթերում առողջապահության մասին հաղորդում է վարում։