ՀՀ ԱԳՆ-ն անհանգստացած է Գազայի հատվածում վերջին իրադարձություններով
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անհանգստացած է Գազայի հատվածում վերջին իրադարձություններով։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում հրապարակված հայտարարությունում։
«Կողմերը պետք է մեծ զսպվածություն և իմաստություն դրսևորեն իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ տարաձայնությունները կարող են լուծվել բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,-նշված է հայտարարությունում։