Առողջապահության նախարարն այցելել է Գարեգին Չուգազսյանին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Գարեգին Չուգազսյանին: Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ժամը 17:00-ին այցելեցի Գարեգին Չուգազսյանին, որպեսզի տեղեկանամ նրա առողջական վիճակի մասին և առաջարկեմ իմ աջակցությունը։ Նա այդ պահին հանգստանում էր և ես որոշեցի չխանգարել նրան։
Սահմանեցինք շտապ օգնության անձնակազմի շուրջօրյա հերթապահություն»,- գրել է Ա. Թորոսյանը: