Բաղրամյանի կղզյակի նախագիծը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր․
«Բաղրամյան 1 շենքի դիմացի կղզյակում տեղադրվելու է գեղարվեստական լուսավորության հենասյուն: Մասնավորը, ում միջոցներով կառուցվել է կղզյակը ներկայացրել է 2 տարբերակ, որի մեջ պետք է կատարենք ընտրությունը կամ առաջարկենք մեր տարբերակը: Սկզբում մասնավորը առաջարկել էր սյան վրա տեղադրել նաև լեդ էկրաններ, ինչը չի արժանացել Երևանի քաղաքապետարանի հավանությանը, քանի որ չկար հարակից շենքերի բնակիչների համաձայնությունը և ներկայացված տարբերակը մեր կողմից ընդունելի չէր...եթե լինեն գովազդի տեղադրման նոր առաջարկներ, և եթե նույնիսկ մեր կողմից ընդունելի տարբերակ լինի, պետք է համաձայնեցվի հարակից շենքերի բոլոր բնակիչների հետ...ամեն դեպքում այս պահին գովազդի տեղադրման խնդիր չկա և դա ինքնանպատակ չէ...»։
Քիչ հետո գրառումը ջնջվել է Արազ Բաղդասարյանի էջից: