Դավիթ Տոնոյանն այցելել է մայիսի 13-14-ի գիշերը Արցախում վիրավորված Շամխալ Պետրոսյանին (լուսանկարներ)
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նախարարն առաջին հերթին հանդիպել է սույն թվականի մայիսի 13-14 ի գիշերը Արցախում վիրավորված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, ով արդեն ունի հստակ գիտակցություն։
Նախարար Դ.Տոնոյանը զրուցել է վիրավոր Շ. Պետրոսյանի հետ, ով կամենում էր շուտ ապաքինվել և վերադառնալ ծառայության։ Նա հպարտությամբ նշել է, որ իր կյանքը նախ փրկել է իր զինակից, ՀՀ ՊՆ հատուկ դասընթացներ անցած զինվոր՝ սանհրահանգիչը օգտագործելով «Armenian wounded heroes fund» հիմնադրամի տրամադրած առաջին բուժօգնության փաթեթները։
Դավիթ Տոնոյանն առողջություն է մաղթել հիվանդներին, ինչպես նաև մասնագիտական հարցեր քննարկել վարչության պետ Գ.Հովհաննիսյանի և բժիշկների հետ։