ԱԳՆ-ն Ալիևի հայտարարության մասին․ Սուր ճոճելու հերթապահ փորձ է
Ադրբեջանի նախագահի կողմից հերթական անգամ սուր ճոճելը նրա հեղինակությանը ոչինչ չի ավելացնում և չի մեծացնում բանակի մարտունակությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։
«Դրա փոխարեն նա կարող էր հայտարարել, որ պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հակամարտության շուտափույթ լուծման նպատակով»,-նշել է նա։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիևը, խոսելով Նախիջևանի սպառազինության մասին, հայտարարել է, որ ունեն հեռահար զենքեր ու հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել հակառակորդի ցանկացած ռազմական թիրախ։