Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
16 Մայիս 2018-ի առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռախոսային խոսակցություն է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ։
Վեհափառ Հայրապետը շնորհավորեց վարչապետին իր ընտրության առիթով, ողջունեց նորակազմ կառավարությունը և հաջողություն մաղթեց վարչապետին ի սպաս Հայաստանի առավել ծաղկման ու հզորացման։