Նման անօրինականությունները չենք հանդուրժի. Տարոն Մարգարյանը կոչ է անում իրավապահներին զբաղվել քաղաքապետարան ներխուժելու գործով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դուրս է եկել քաղաքապետարանի մոտ հավաքված անձանց մոտ։ Նա պատասխանել է լրագրողների՝ իր հնարավոր հրաժարականի մասին հարցերին:
Տարոն Մարգարյանն ասել է. «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության և փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին»։
Երևանի քաղաքապետը դատապարտել է ավելի վաղ իր դեմ բողոքի ելած ցուցարարներին, նրանց մեղադրել ուղղորդված լինելու մեջ։ «Դատապարտում եմ, հստակ երևում է, որ օրենքի խախտում է եղել։ Ակտիվիստները ներխուժել են քաղաապետարանի շենք ու փորձել քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խաթարել»,- նշել է նա՝ հավելելով, «Նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի, կոչ ենք անում իրավապահներին՝ հարցը վերցնել իրենց քննության տակ»: