Վատ բիզնեսմեն եմ, դրա համար բիզնեսով չեմ զբաղվում. ՀՀկ-ական պատգամավոր
Ես բիզնեսներ չունեմ, վատ բիզնեսմեն եմ, դրա համար ես բիզնեսով չեմ զբաղվում. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանը` անդրադառնալով հարցին` մտավախություն չունի՞ իր բիզնեսների համար` կապված կառավարության փոփոխություններով:
«Դուք ծանոթ եք իմ հասարակական գործունեությանը, ես սպորտային մարդ եմ, ես սպորտը շատ եմ սիրում, և դրա մեջ ես միշտ հաջողում եմ»,- ասաց նա: