Երևանում միաժամանակ 4 բողոքի ակցիա է ընթանում. մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է
Այս պահին Երևանում միանգամից 4 բողոքի ակցիա է ընթանում: Բաղրամյան պողոտան միակողմանի փակ է տաքսիների վարորդների կողմից, ովքեր բարձրաձայնում են լիցենզավորման ու տուգանքների հետ կապված մի շարք հարցեր և ակցիա անցկացնելով՝ ցանկանում են գրավել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը:
Նույն տեղում են հավաքվել նաև առավոտից Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող զինկոմսարիատների աշխատակիցները: Բանն այն է, որ զինկոմիսարիատներում օպտիմալացման հետևանքով դրանց մի շարք աշխատակիցները մնալու են առանց աշխատանքի:
ՊՊԾ գնդի գրավման` «Սասնա ծռերի» գործով դատական նիստին զուգահեռ ակտիվիստները միակողմանի փակել են նաև Արշակունյաց պողոտան:
Իսկ Երևանի քաղաքապետարանի շենքում շարունակվում է Մյասնիկյանի արձանին հարակից այգում ծառահատման դեմ ու Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան: