Նիկոլ Փաշինյանի փոխարեն ԱԺ կգնա Ալեն Սիմոնյանը. ԿԸՀ-ն մանդատներ տրամադրեց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Ազգային ժողովի մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին, նման որոշում կայացվեց այսօր հրավիրված ԿԸՀ նիստում։
ՀՀԿ-ից Գրիգոր Ավալյանի փոխարեն մանդատ տրվեց Հակոբ Հակոբյանին, իսկ Աղվան Վարդանյանի փոխարեն՝ Ռուզաննա Առաքելյանին։
Նորանշանակ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի փոխարեն մանդատ տրվեց Հրաչյա Հակոբյանին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի փոխարեն՝ Հովիկ Աղազարյանին, իսկ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան փոխարեն՝ Հայկ Կոնջորյանին։
Հիշեցնենք, Աղվան Վարդանյանը ՀՅԴ-ի պահանջով վայր էր դրել պատգամավորական մանդատը, իսկ Գրիգոր Ավալյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։