Զինկոմներն այսօր բողոքի ակցիա կանեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակում են հավաքվելու հանրապետության մի շարք զինկոմներ։ Բանն այն է, որ օպտիմալացման շրջանակներում որոշ մարզային զինկոմիսարիատներ փակվել են, և տվյալ մարզի մի քանի զինկոմիսարիատների փոխարեն մնացել է մեկը՝ մի քանի աշխատողով։
Մյուսները համալրել են գործազուրկների շարքերը։ Նրանք որոշել են բողոքի ակցիա անել Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: