Ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնություն. Ռաֆայել Հարությունյանը` չեմպիոն, Մանվել Խնձրցյանը՝ փոխչեմպիոն
Մակեդոնիայում ընթանում է ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը:
Ազատ ոճի ըմբշամարտի մինչև 45 կգ քաշային կարգում փայլուն է հանդես եկել Ռաֆայել Հարությունյանը: Նա եզրափակիչ գոտեմարտում 10:0 հաշվով առավելության է հասել Մակեդոնիան ներկայացնող Բեսիր Ալիլիի նկատմամբ` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:
Այս քաշային կարգում բրոնզե մեդալ են նվաճել մոլդովացի Վասիլ Մարկուն և ադրբեջանցի Կանան Հեյբատովը:
Մինչև 51 կգ քաշային կարգում էլ Հայաստանը ներկայացնող Մանվել Խնձրցյանը հասել էր եզրափակիչ, որտեղ 0:10 հաշվով պարտվեց թուրք Ադեմ Բուրակ Ուզուին: Նա նվաճեց արծաթե մեդալ: 51 կգ քաշային կարգում բրոնզի արժանացան վրացի Գիորգի Չոլաձեն և Ռուսաստանը ներկայացնող Սամվել Թերզյանը: