Գուցե հենց հատուկ խորհրդական-Դե էռ-նե՞րն են խնդրել քաղտեխնոլոգին գրառում կատարել նորանշանակ նախարարների և «պոտենցիալ կաշառակերների» մասին
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն գրել եմ, որ 100 օր որևէ գնահատական չեմ տալու կառավարության անդամներին (եթե իհարկե հիմար բըլթոցներ չլինեն): Բայց ընդամենը 2-3 օրվա ընթացքում, տարբեր գերատեսչություններից ինֆորմացիա ստացա, որ նորոնշանակ նախարարներից շատերը բոլոր աշխատակիցներին դիտարկում են որպես պոտենցիալ կաշառակերներ: Տղերք ջան, ուզում եք այս գրառումս դիտարկեք որպես խորհուրդ, ուզում եք` որպես խնդրանք, բայց չի կարելի այդպես վարվել մարդկանց հետ:
Նրանցից շատերն, իրոք, որևէ կապ չունեն կաշառքի և այլ օրինախախտ սխեմաների հետ և Ձեր այդ վերաբերմունքով վիրավորում եք անմեղ մարդկանց: Մենք ապրում ենք ինֆորմացիոն դարում և կարելի է շատ արագ պարզել ով ով է: Վերջին հաշվով, բոլոր գերատեսչություններում կան հատուկ խորհրդականներ (Դե էռ-ներ) որոնք շատ արագ Ձեզ կասեն այն ամենի մասին, ինչը Դուք ուզում եք իմանալ: Հակառակ պարագայում կարող եք շատ բան կորցնել: Առայժմ այսքանը»:
Հարց է առաջանում. միգուցե հենց քաղտեխնոլոգի նշած հատուկ խորհրդականնե՞րն են (Դե էռ-ներ) խնդրել նրան նման բովանդակությամբ գրառում կատարել: