«Իմ սկեսուրն էր պատրաստում». Քրիս Ջենները գովել է հայկական բիշիի համը (լուսանկար)
Քրիս Ջենները «Instagram»-ի իր էջում գրառում է արել հայկական բիշիի մասին: Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի պրոդյուսերը ուսանկար է հրապարակել և գրել.
«Սա բիշի է, ընկերներ: Նախաճաշի հայկական բլիթ, ինչպես ֆրանսիական թոստը: Իմ սկեսուրն էր այն պատրաստում, իսկ հիմա Քորթնի Քարդաշյանն է պատրաստում հանգստյան օրերին: Շատ յուրահատուկ է և համեղ: Ես ուտում են այն օշարակով, իսկ իմ երեխաները սիրում են այն շաքարով ուտել: Այնքան համեղ է»,- գրել է Քրիս Ջեները՝ շնորհակալություն հայտնելով նաեւ Քիմ Քարդաշյանին՝ խոհանոցում իրեն օգնելու համար: