Իսրայելի կրթության նախարարը հորդորել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իսրայելի կրթության նախարար Նաֆտալի Բենետը հորդորել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդել է «The Times of Israel»-ը:
«Ես դիմել եմ Կնեսեթի նախագահին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն Իսրայելի կողմից օրինականացնելու համար»,- ասել է Բեննետը՝ նշելով, որ 2016 թվականին Էրդողանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիրը սխալ էր եւ տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցավ՝ ավելացնելով, որ ինքը դեմ է քվեարկել այդ «ամոթալի համաձայնությանը»:
Նա Իսրայելի քաղաքացիներին առաջարկել է հրաժարվել Թուրքիա մեկնելուց, ինչպես նաև խնդրել է վարչապետին կառավարությունում քննարկել Սիրիայում քրդական փոքրամասնության իրավունքների ճանաչումը: