Վարչապետը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին և անդրադարձել առանձին ոլորտների խնդիրներին (լուսանկարներ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության, սփյուռքի, տարածքային կառավարման եւ զարգացման, տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաեւ ֆինանսների նախարարություններ: Կառավարության ղեկավարը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է առանձին ոլորտներին առնչվող խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Գործադիրի ղեկավարը կարեւորել է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով հետեւողական քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն ոլորտների զարգացմանը, քաղաքացիների խնդիրների լուծմանն ու մատուցվող ծառայությունների պարզեցմանը:
Կառավարության նորանշանակ անդամներին վարչապետը մաղթել է արդյունավետ աշխատանք: