Սուրենավանի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը` պահանջելով փոխհատուցում կարկուտի հետևանքով կրած վնասների համար
Սուրենավանի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը`պահանջելով փոխհատուցում երեկ մարզում տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասների համար:
Tert.am-ը պարզաբանում է խնդրել ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից, ով հայտնեց, որ խնդիրն ուսումնասիրում են:
«Փոխհատուցում կարկուտից տուժածներին միշտ էլ տրամադրվել է, հիմա մեխանիզմները քննարկում ենք, որ ավելի արդյունավետ դարձնենք»,-ասաց նա: Դիտարկմանը, թե նախորդ կառավարության նիստին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր փոխհատուցման հարցին, ինչ-որ փոփոխություն փոխհատուցման մեխանիզմներում նախատեսվո՞ւմ է արդյոք, գյուղնախարարն ասաց, որ հիմա քննարկում են հենց արդյունավետության հարցը: «Հնարավոր է՝ մինչ այս լավագույն տարբերակն է եղել, բայց պետք է դիտարկել, ուսումնասիրել»,-ասաց նա