Զինվորականն աղջկան դուրս է բերել շարժվող գնացքի տակից (տեսանյութ)
Հնդիկ զինվորականը փրկել է 5-ամյա երեխայի կյանքը, որը քիչ է մնացել ընկնի գնացքի տակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Metro-ին։ Տեսանկարահանող սարքը նկարահանել է Մումբայի կայարանում շարժվող գնացքի հետևից վազող մի կնոջ՝ փոքրիկ աղջկա հետ։ Նա հասցնում է ցատկել վագոնը, իսկ երեխան բաց է թողնում նրա ձեռքը և մնում վագոնի և հարթակի միջև։
Նստարանին նստած ռազմական համազգեստով տղամարդը ակնթարթորեն հասնում և հանում երեխային։
Պարբերականի տվյալներով՝ տղամարդու անունը Սաչին Պոլ է։ Նա, ինչպես և աղջիկը‚ թեթև վնասվածքներ են ստացել։
Իս երեխայի հայրը պատմել է, որ կնոջ դիմացից է գնացել և չի տեսել, թե ինչ է պատահել։ Նրա խոսքով՝ կինը առաջին անգամ էր Մումբայում և տեղյակ չէր, թե ինչ ժամանակում է արագություն հավաքում գնացքը։