19-ամյա աղջիկը սպասում էր ոստիկանությանը՝ դանակը այտի մեջ խրված (տեսանյութ‚ լուսանկարներ 18+)
Խանութ-սրահի 19-ամյա աշխատակիցը ավարտել է իր հերթափոխը‚ սակայն տուն վերադառնալու պահին անհայտ անձը հարձակվել է նրա վրա: Հարձակվողը փորձել է գողանալ աղջկա ձեռքի պայուսակը, սակայն աղջիկը դիմադրել է, որի արդյունքում անհայտ անձը դանակով հարվածել է աղջկա դեմքին և փախուստի դիմել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով The Sun-ին:
Դեպքը տեղի է ունեցել Մալազիայում: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է‚ թե ինչպես է աղջիկը նստել՝ այտի մեջ խրված դանակով: Նշվում է նաև‚ որ մինչև հիվանդանոց հասնելը աղջկա գիտակցությունը տեղում է եղել: