Ջինսե տաբատների նոր թրենդը (լուսանկարներ)
Գարունը և ամառը արդեն մի քանի տարի է հուսախաբ չեն անում և ապահովում են այդքան սպասված տաք եղանակը: Դա է պատճառը‚ որ ջինսե տաբատներ արտադրողներն առաջ են բերել նոր գաղափար՝ ներկայացնելով հերթական թրենդային մոդելը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Եվ եթե սուր զգացողությունների կարիք ունեք և ցանկանում եք կյանքը գունավորել‚ կամ գուցե ձեր հետաքրքրությունը կորել է ջինսե տաբատների հանդեպ‚ ապա նոր մոդելներն իրենց հետ բերել են միտում՝ կրկին զարմացնել շրջապատին արտասովոր կերպարով: