Թափանցիկ հագուստով Քենդալ Ջենները՝ Կաննի կինոփառատոնին (լուսանկարներ 18+)
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջենները‚ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին է հայտնվել կիսաթափանցիկ սպիտակ զգեստով‚ որն անմիջապես գրավել է լուսանկարիչների ուշադրությունը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով The Sun-ին:
Կիսաթափանցիկ սպիտակ զգեստը գրեթե չէր ծածկում 22-ամյա աստղի կրծքավանդակը:
Նշենք‚ որ սա Քենդալ Ջենների առաջին՝ նման կերպարով ներկայանալը չէ: Ավելի վաղ նա հայտնվել էր Chopard ոսկերչական տան երեկոյին՝ ցանց հագուստով‚ որը նույնպես չէր թաքցնում մարմնի բարեմասնությունները: