Պուտինը ԵԱՏՄ երկրների ղեկավարներին հրավիրել է դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին հրավիրել է դիտել Ռուսաստանում սպասվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այս մասին գրել է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր խոսքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մաղթել է Ռուսաստանին բարձր մակարդակով անցկացնել առաջնությունը՝ հույս հայտնելով, որ դահլիճում ներկա երկրների ղեկավարները հրավեր կստանան դիտելու խաղերը։
«Դուք բոլորդ հրավիրված եք, ես այդ մասին արդեն ասել եմ»,- պատասխանել է Պուտինը։
Աշխարհի առաջնության բացման խաղը կկայանա 2018թ. հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: