Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway Chess» գերմրցաշարին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մայիսի 27-ից հունիսի 7-ը կայանալիք «Norway Chess» գերմրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը։ Հայտնի է մասնակիցների ամբողջական ցանկը։
Իրենց ուժերը կչափեն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շախրիար Մամեդյարովը, Դին Լիրենը, Մաքսիմ Վաշյե Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը և Վիշվանաթան Անանդը։